logo
AM

Հին Էրիվան

Հյուսիսային Պողոտա 2
Ռեստորան

Նկարագրություն

«Հին Էրիվան» ռեստորանը, որը գտնվում է նույնանուն ռեստորանային համալիրի երկրորդ հարկում, սիրով հրավիրում է բոլորին վայելել հաճելի և բովանդակալից երեկո: «Հին Էրիվանի» բարձրակարգ որակի և հանրահայտության մասին են խոսում այստեղ այցելած հյուրերի անունները՝ ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդև, Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակ, Բուլղարիայի, Կիպրոսի, Հունաստանի նախագահներ և այլ բարձրաստիճան հյուրեր, որոնք բոլորն էլ բարձր են գնահատել ռեստորանի ուտեստները և մթնոլորտը:

«Հին Էրիվանի» կարգախոսն է «Ուրույն ոճ, լավագույն ավանդույթներ»: Այստեղ դուք կարող եք վայելել ավանդական հայկական համադամ ուտեստներ ազգային երաժշտության բարձրակարգ կատարումներով: Երկուշաբթի և երեքշաբթի օրերին հրավիրում ենք «Հին Էրիվան» ունկնդրելու «Ակունք» ազգագրական համույթի անզուգական կատարումները: «Հին Էրիվանում» ռեստորանային բիզնեսը և մշակութային արժեքների ներկայացումը քայլում են կողք կողքի:

Հատկանիշներ

  • Մուտքը ազատ է
  • Ավտոկանգառ
  • Վճարում քարտերով
  • Միջոցառումներ
  • Սպասարկում 10%
  • Wifi
  • 90 նստատեղ

Վարկանիշ

09:00-00:00

Թողնել Մեկնաբանություն