logo
AM

Արարատ

Հանրապետության հրապարակ
Ռեստորան

Նկարագրություն

Հարսանիքների, ծննդյան տոնակատարությունների,
բանկետների, ընտանեկան հանդիսությունների, բիզնես-լանչերի, ֆուրշետների, շնորհանդեսների, շոու-ծրագրերի և մանկական տոնահանդեսների կազմակերպում ` տեսանկարահանմամբ և լուսանկարահանմամբ:

 

2012 թ. մարտի 15-ից Արարատ ռեստորանային համալիրում մեկնարկել է յուրահատուկ երաժշտապարային ծրագիր «Հայկական ազգային շոու» անվանմամբ: Շոուն բաղկացած է երկու մասից. առաջին մասը ներկայացնում է հայ ժողովրդի ազգային մշակույթը և ավանդույթները: Դուք հնարավորություն կունենաք վայելելու կախարդական դուդուկի հնչյունները, տեսնելու կանանց հմայիչ խաղը քանոնի վրա, զգալու հայկական պարերի սադրող ռիթմը: Ծրագրի երկրորդ մասում  հաղորդավարը կզբաղեցնի հյուրերին հիանալի էստրադային կատարումներով ծրագրին մասնակից հյուրերի մայրենի լեզվով: Ինչպես նաև բոլոր ներկա գտնվողներին սպասվում են անսպասելի,  բայց միևնույն ժամանակ հետաքրքիր մրցույթներ իրենց անակնկալներով: Երկժամյա շոուի ընթացքում հյուրերը հնարավորություն կստանան վայելու ոչ միայն ժամանցային ծրագիրը, այլ նաև համտեսելու հայկական խոհանոցի ճաշատեսակները և հայկական գինիների փունջն ընդամենը 19.500 դրամով:

Հատկանիշներ

  • մուտքը ազատ է 
  • ավտոկանգառ
  • վճարում քարտերով
  • միջոցառումներ
  • wifi
  • սպասարկում 10%
  • 3 սրահ
  • 1-ին` 100 նստատեղ
  • 2-րդ` 40 նստատեղ
  • 3-րդ` 25 նստատեղ

Թողնել Մեկնաբանություն