logo
AM

The Club

Թումանյան 40
Ռեստորան

Նկարագրություն

“The Club”-ը քաղաքի այն հաճելի և հարմարավետ անկյուններից մեկն է, որտեղ ժամանցը  կարող եք համապատասխանեցնել ձեր տրամադրությանն ու ցանկություններն:  The club-ը   սրճարան-թեյարան-ռեստորան է, որը լայն հնարավորություն է տալիս ձեզ  ընտրելու ժամանցի ոչ միայն վայրը,  այլև տեսակը:

Այցելելով The Club  թեյարան`  դուք կարող եք վայելել ամենանրբահամ թեյերը, որոնք կախարդական թուրմի պես կհանգստացնեն ձեր մարմինն ու հոգին: Դուք նույնիսկ չեք նկատի, թե ինչպես եք մոռանում ամեն ինչի մասին, վայելելով անկրկնելի հանգստություն աշխատանքային ծանր օրվանից հետո:

The club   սրճարանում կարող եք զգալ, թե ինչ է ներդաշնակությունը` ըմպելով   Maria Sole Espresso սուրճը, որը ձեռքով բովվում է բաց կրակի վրա ձիթենու փայտով, դիտելով art-house ֆիլմ:

The Club ռեստորանում վայելեք ավանդական, ինչպես նաև The Club-ի շեֆ խոհարարների կողմից պատրաստված հեղինակային և յուրօրինակ կերակուրները, որոնք չեք ճաշակի ոչ մի այլ  վայրում:

Այս ամենից բացի, The Club –ում առկա է համերգասրահ, որտեղ հաճախ կարող ենք ունկնդրել հայկական և արտասահմանյան լավագույն երաժիշտներին: Հեղինակային երգերի սիրահարները կարող են ունկնդրել քաղաքային երգի լավագույն կատարողներին: Իսկ մտերմիկ միջավայրը կօգնի ձեզ կտրվել առօրյա հոգսերից:

Ցուցասրահում կծանոթանաք ավանգարդ արվեստի ժամանակակից ստեղծագործություններին, որոնք հաճելիորեն կզարմացնեն ձեզ: The Club-ի ամենահետաքրքիր սրահներից մեկն է հանդիսանում վաճառասրահը: Այստեղ ցուցադրված են գրքեր, ձեռքի աշխատանքներ, կտավներ, կավե իրեր, մեր ավանդույթներն ու արմատները հիշեցնող այլ հուշանվերներ: Դուք հնարավոր է չգտնեք այստեղ ամեն ինչ, բայց Դուք միշտ կգտնեք ինչ-որ բան այս հետաքրքիր վայրում: 

Հատկանիշներ

  • մուտքը ազատ է
  • ավտոկանգառ
  • վճարում քարտերով
  • միջոցառումներ
  • wifi
  • 3 սրահ
  • 1-ին` 60 նստատեղ
  • 2-րդ` 20 նստատեղ
  • 3-րդ` 50 նստատեղ

Թողնել Մեկնաբանություն