logo
AM

In Vino Wine club

Սարյան 6
Ռեստորան

Նկարագրություն

Բազմիցս լսել եք ֆրանսիական, իտալական, իսպանական և այլ երկներում արտադրվող հազվագյուտ, նրբահամ  գինիների մասին, սակայն դեռևս  չե՞ք ունեցել առիթ` փորձելու  դրանք, կամ  ուղղակի գինու սիրահար ե՞ք,  ցանկանում եք զրուցել և լիցքաթափվել  ընկերների կամ սիերլիի հետ մտերմիկ միջավայրում մեկ բաժակ անուշահամ գինու շուրջ,  ապա “In Vino”-ն իդեալական վայր է ձեզ համար:

“In Vino”-ն  գինու ակումբ – վաճառատուն – բար է, որը հանդիսանում է Երևան քաղաքի  հազվագյուտ  վայրերից մեկը:  Այստեղ գլխապտույտ կզգաք, ոչ միայն գինու բույրից և համից, այլ  վերջինիս  բազմազնությունից: Գինու ընտրությունը կարող եք կատարել տարբեր երկրներից բերված գինիների մեծ հավաքածուից, որն ամբողջովին ցուցադրված է  փոքրիկ ակումբում: Դուք հաճելիորեն կզարմանաք ծանոթանալով այստեղի գներին:

Ֆրանսիացիներն ասում են, որ սպիտակ գինիները ստեղծված են ծարավը հագեցնելու համար, կարմիրները` հաճույքի, իսկ վարդագույնները` սիրո:  Իսկ   “In Vino”-ն  կօգնի ձեզ ըմբոշխնել դրանցից լավագույնները:

Այստեղ գինին կարող եք վայելել բարձրորակ պանիրների, մսեղենի, գետնանուշի և այլ  ընդեղենի հետ, ինչպես նաև խորհուրդ կտանք անպայման փորձել “In Vino”-ի  համեղ սենդվիչները, որոնց երկարությունը կարող եք որոշել դուք ինքներդ: Հաղորդակցվեք գինեգործության  համաշխարհային ավանդույթներին և գինի ըմպելու մշակույթին “In Vino”-ում:  

Հատկանիշներ

  • մուտքը ազատ է
  • ավտոկանգառ
  • վճարում քարտերով
  • միջոցառումներ
  • wifi
  • 17 նստատեղ

Թողնել Մեկնաբանություն