logo
AM

Granada

Պուշկինի 25/5
Ռեստորան

Նկարագրություն

Երևանի կենտրոնի գողտրիկ անկյուններից մեկում է գտնվում “Granada” իսպանական ռեստորանը: Առանց կենտոնից մեծ հեռավորություն անցնելու դուք այստեղ իսկապես կկտրվեք քաղաքի անցուդարձից: “Granada” ռեստորանը առանձնանում է առաջին հերթին ինտերիերի նրբաճաշակ համեստությամբ, որը զուգորդված է բարձր հարմարավետության հետ:

“Granada”-ն բացառիկ է նաև իր խոհանոցով: Սա այն եզակի ռեստորաններից է Երևանում, որտեղ կարող եք ճաշակել իսպանական խոհանոցի անկրկնելի ճաշատեսակներ: “Granada”-ի այցեքարտերից է այստեղ պատրաստվող հորթի լեզուն, ինչպես նաև հետաքրքիր եղանակով պատրաստվող զանազան ծովամթերքը: Այս ամենը կարող եք վայելել երեկոյան հնչող դաշնամուրի կենդանի հնչյունների ընկերակցությամբ:

“Granada”-ն իդեալական վայր է տարատեսակ հանդիությունների և խնջույքների համար, իսկ ռեստորանի առանձնացված VIP սրահում դուք կարող եք անցկացնել ընտանեկան կամ ընկերական գեղեցիկ հավաքույթներ:  

Հատկանիշներ

  • մուտքը ազատ է
  • ավտոկանգառ
  • վճարում քարտերով
  • միջոցառումներ
  • սպասարկում 10%
  • wifi
  • 2 սրահ
  • 1-ին` 150 նստատեղ
  • 2-րդ` 18 նստատեղ

Թողնել Մեկնաբանություն