logo
AM

Ouloung

Իսրայելյան 43/5
Ռեստորան

Նկարագրություն

Երևանում քիչ ռեստորաններ են մնացել,որոնք պահպանել են դասական ոճը, այդ հազվագյուտ ռեստորաններից է Ouloung-ը, որը գտնվում է Փարաջանովի տուն-թանգարանի անմիջական հարևանությամբ:Ուլունք ակումբ-ռեստորանն ունի ֆրանսիական ուղղվածություն, ճաշացանկում ընդգրկված են նաև հայկական, իսպանական, իտալական խոհանոցները:Ուլունք ռեստորանը, բացի այն միջավայրից,որը հոգեկան հանգստություն կիջեցնի ձեզ վրա,  նաև ձեզ է առաջարկում բազմաբովանդակ խոհանոց`պահպանելով տվյալ ուտեստի պատրաստման հետ կապված բոլոր ավանդույթներն ու մատուցման եղանակները:Այստեղ յուրաքանչյուր ուրբաթ կազմակերպվում է ժամանցային ծրագիր`երաժշտական երեկո(դաշնամուր,ջութակ և այլն), զանազան խոհանոցների համտեսումներ:Հաճախորդների հիմնական խմբերն են` Գուրմաններ, Օտարերկրացիներ, Հայտնի մարդիկ:

Հատկանիշներ

  • մուտքը ազատ է
  • ավտոկանգառ
  • վճարում քարտերով
  • միջոցառումներ
  • wifi
  • 6 սեղան (30 նստատեղ)

Թողնել Մեկնաբանություն